Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից հանդես գալ Բունդեսլիգայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mercadodofutebol-ը: Ըստ պարբերականի, Մխիթարյանի համար հետ նահանջ չի լինի, եթե հայ կիսապաշտպանը նորից վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»:
Ավելի վաղ լուրեր կային, որ Իտալական «Ռոմա»-ն երկու տարվա պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մայրաքաղաքային թիմի ղեկավարությունը Մխիթարյանին երկու տարվա պայմանագիր է առաջարկել, 4,5 միլիոն տարեկան աշխատավարձով: Հայ կիսապաշտպանը դեռևս վերջնական պատասխան չի թվել հռոմեական ակումբին:
Նաև լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Ասվում էր, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել էր բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին: Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդ