Մեկնաբանություն

31.05.2021 15:30


Նիկոլի օլիգարխիկ, պրոթուրքական, պրոադրբեջանական, սորոսական, ուսապարկային, հակահայկական ու հակառուսական ցուցակը

Նիկոլի օլիգարխիկ, պրոթուրքական, պրոադրբեջանական, սորոսական, ուսապարկային, հակահայկական ու հակառուսական ցուցակը

Նիկոլ Փաշինյանն այս անգամ ԱԺ ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Դա վկայում է, որ ինքը հասկացել է, որ «Իմ քայլի» բրենդը «խուրդվել» է և փորձում է այլ մորթու տակ հայտնվել ՀՀ քաղաքացիների առաջ:

Նիկոլը մասնակցության ձևաչափը փոխել է, բայց էությունը չի փոխել: Նրա գլխավորած ցուցակը հիմնականում ուսապարկային է: Այսինքն այնպիսին, ինչպիսին որ 2018-ի խորհրդարանականի ժամանակ:

Նորամուծությունն այս անգամ այն է, որ Նիկոլն առանց ձևականությունների իր ցուցակում ներառել է օլիգարխների՝ Խաչատուր Սուքիասյանին ու Գուրգեն Արսենյանին: Սուքիասյանը Հայաստանի առաջին օլիգարխն է և Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին վաուչերային սեփականաշնորհումից թիվ մեկ օգտվողը: Գուրգեն Արսենյանն էլ հայնտի է որպես ՀՀ-ում առաջին անգամ փողով ԱԺ-ում խմբակցություն ձևավորած գործիչ. ՄԱԿ-ը բոլորի համար անսպասելիորեն մտավ խորհրդարան:

Նիկոլի ցուցակում կրկին հայտնվել են, այսպես ասած, սորոսականները՝ գրանտակերները՝ «դդում» Հարությունյան Արայիկը, առողջապահության նախկին նախարար, տխրահռչակ Թորոսյան Արսենը, քթի «բոբոների» հետ ԱԺ նիստի ժամանակ խաղացող «բնապահպանիստ» Նազարյան Լենան, «թրանսփարենսիի» Տիգրանյան Հերիքնազը, ոչ պակաս «թրանսփարենսի» Ջուլհակյան Արուսյակն ու սրանց նմանները:

Նիկոլը ռևերանսներ է արել նաև իր կիրթ ու կառուցողական ընկերոջը՝ Իլհամ Ալիևին: Նա իր ցուցակում ընդգրկել է ադրբեջանամետ քարոզիչ Մարիա Կարապետյանին:

Դե իսկ ցուցակի ամբողջ կազմը պրոթուրքական է՝ սկսած Նիկոլից վերջացրած Թուրքիային գովերգող «Գռզոն» ու մյուսները:

Նիկոլի ցուցակի մյուս առանձնահատկությունն այն է, որ իր շուրջ են հավաքվել հակահայկական ու հակառուսական քարոզ տանողներն՝ իր գլխավորությամբ:

Այնպես որ ընտրությունը պարզ է՝ ընտրել Հայաստանը կամ Թուրքիա-Ադրբեջան զույգը: Վերջիններիս շահերը ներկայացնում է Նիկոլի ՔՊ-ն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը