Քաղաքական

31.05.2021 17:24


Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում

Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մայիսի 31-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի անձնակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, կողմերը պայմանավորվել են բարձրացնել երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման կարևորությունը:

«Այսօր պատշաճ պայմաններ են ստեղծվել համատեղ նախագծերի իրագործման համար, որոնք կասեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»,-ասել է Վաեզին:

Մուստաֆաևը, իր հերթին, ընդգծել է, որ Իրանի հետ առավել ամուր հարաբերություններ զարգացնելու ծրագրերն առաջնահերթ են Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում:

Վերջինս ընդգծել է նաև Իրանի հետ արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը