Լրահոս

31.05.2021 14:39


«Գնում ենք դիահերձարաններ, հաշվառենք մարմինները, մասունքները, որ վաղը այլ թիվ չասեն»․ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը (տեսանյութ)

«Գնում ենք դիահերձարաններ, հաշվառենք մարմինները, մասունքները, որ վաղը այլ թիվ չասեն»․ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը (տեսանյութ)

Այսօր զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը: Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել էր, որ ծնողները պարզել են` իրենց որդիների և անհետ կորած զինծառայողների մարմինների պաշտոնապես ներկայացված թվերի մեջ կան անճշտություններ, մասնավորապես նոյեմբերի 23-ին իրենց ներկայացվել է, որ Արցախի դիահերձարան է ներկայացվել մոտ 21 մարմին, բայց մի քանի օր առաջ իրենք պարզել են, որ 200 մարմին անհայտ տեղից ի հայտ է եկել:

«ԴՆԹ անալիզները անվերջ են դարձել, մի օր զանգում են մի ոսկորն են տալիս, մյուս օրը մյուսը և հուղարկավորությունը կազմակերպվում է մի քանի անգամ, գործընթացը չի ավարտվում, արդեն քանի ամիս է տվյալ իրավիճակն է տիրում»,-նշեց Արսեն Ղուկասյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պաշտոնական տվյալներով կա 427 մասունք, 200 դի և նրանք իրենց տրամադրած պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է քիչ մարմին, բայց դիահերձարան մուտք է արվել մեծ թվով զոհերի մարմին:

«Մենք գնում ենք հիմա բոլոր մորգերը՝ հատ-հատ հաշվարկ անելու և մարմինների, մասունքների քանակով մենք այսօր վերջնական թիվ ենք ունենում, թե այսօր հանրապետության քանի մորգում, քանի մարմին և մասունք կա, որպեսզի վաղը այս թիվը նորից չաճի, մենք պահելու ենք վերահսկողությունը»,-նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը