Աշխարհ

31.05.2021 20:20


Թուրքական լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցվել

Թուրքական լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցվել

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 28-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել:

2020թ. նոյեմբերին 1-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, մայիսի 28-ին սահմանվել է 1 դոլարի դիմաց ամենաբարձր փոխարժեքը՝ 8․6136 թուրքական լիրա: Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։

Մայիսի 31-ի դրությամբ թուրքական լիրան փոքր-ինչ բարելավել է դիրքերը: Այս պահին գործարքները կատարվում են 1 դոլար/ 8.58 լիրա փոխարժեքով:

Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ եվրո / 10.47 լիրա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը