Լրահոս

09.06.2011 14:41


Բուրջանաձե. «Ռուսաստանը ընդդիմության ցույցերի կազմկարեպման մեջ ներգրավված չի եղել»

Բուրջանաձե. «Ռուսաստանը ընդդիմության ցույցերի կազմկարեպման մեջ ներգրավված չի եղել»

Ինչպես փոխանցում է «Ռոսբալտ» գործակալությունը՝ Նինո Բուրջանաձեն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունների մեղադրանքները, թե ինքը Մոսկվայի հետ գաղտնի կապ է պահպանում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին տապալելու նպատակով, բացարձակապես անհիմն են։ «Ռուսաստանի, ռուսական հատուկ նշանակության ջոկատների հետ ոչ մի դավադրություն չի եղել, թե չէ իրադրությունը միանգամայն այլ կլիներ։ Եթե մենք պետական հեղաշրջում պատրաստեինք, եթե մենք դավադրություն կազմակերպեինք Ռուսաստանի հետ, եթե մենք 4000 զինվոր ունենայինք, ես վստահեցնում եմ՝ այսօր Սահակաշվիլին իշխանության չէր լինի»,–ավելացրել է նա։

Հիշեցնենք՝ մայիսի 26–ի գիշերը ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» առաջնորդները՝ Նինո Բուրջանաձեի ղեկավարությամբ, մերժել են դադարեցնել բողոքի գործողությունը, որը, ինչպես պնդում են Թբիլիսիի իշխանությունները, արտոնված էր մինչև մայիսի 26–ի 00:00 ժամը։ Այդ ժամկետը լրանալուն պես վրացական հատուկ ջոկատները ցրել են ցույցը՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, իսկ շուրջ քառասուն մարդ էլ վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոցներ։

Վրաստանի ՆԳՆ–ն արդեն մեղադրանք է ներկայացրել բողոքի գործողության 90 մասնակիցների։ «Ժողովրդական ժողովի» մի քանի ղեկավար անձանց գտնվելու վայրը մինչ այժմ անհայտ է։

Այս խորագրի վերջին նյութերը