Լրահոս

31.05.2021 22:15


«Բաղնիք»-ի կին ադմինիստրատորը հաստատությունն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար

«Բաղնիք»-ի կին ադմինիստրատորը հաստատությունն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակչուհին, «Բաղնիք» կոչվող հաստատությունում որպես ադմինիստրատոր աշխատելու ընթացքում, ուղղակի դիտավորությամբ, նշված հանրային հաստատությունն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա, պոռնկությամբ զբաղվող կանանց հետ նախնական պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր անգամ գույքային օգուտ ստանալու դիմաց, 2020թ. հոկտեմբերին, ուղղակի դիտավորությամբ, նշված հանրային հաստատությունում նրանց համար միջնորդել և ապահովել է հաճախորդներ, ինչի դիմաց վերջիններս ստացված գումարից ամեն անգամ վճարել են միջնորդ-ադմինիստրատորին:

Պարզվել է նաև, որ հաստատության աշխատակցուհին օգուտ է ստացել ոչ միայն պոռնկությամբ զբաղվող համաքաղաքացի կանանց գործողություններից, այլև՝ սենյակների համար վճարվող վարձավճարներից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ադմինիստրատորին մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը