Լրահոս

31.05.2021 11:29


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 670-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5520-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 213 208, փաստացի բուժվողներինը՝ 3942: Մեկ օրում արվել է 2655 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 083 960 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը