Մեկնաբանություն

31.05.2021 09:39


Նիկոլի իշխանության օլիգարխիկ դեմքը․ «դասակարգային դավաճանություն» (տեսանյութ)

Նիկոլի իշխանության օլիգարխիկ դեմքը․ «դասակարգային դավաճանություն» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Երևանի Կենտրոն համայնքում հանդիպեց ՔՊ–ի շարքերի հետ։ Այդ հանդիպումը շատ խորհրդանշական էր։ Նրան դիմավորում էր Խաչատուր Սուքիասյանը՝ «Գռզոն», Հայաստանի առաջին օլիգարխը, վաուչերային թալան–սեփականաշնորհման քայլող մարմնավորումը, սափրագլուխների առաջին խմբաքանակը քաղաքական դաշտ ներմուծած մարդը։

Խորհրդանշական էր այդ ամենն այն պարզ պատճառով, որ Նիկոլի «հեղափոխության» հիմնական կարգախոսներից մեկն օլիգարխիայի ու օլիգարխների դեմ պայքարն էր։ Ասել է թե՝ Նիկոլը «Գռզոյին» «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի 5–րդ համարը դնելով հերթական անգամ «քցեց» իրեն հավատացող «հպարտներին»։

2018–ի իշխանափոխությունից հետո «Գռզոն» դարձել է նիկոլական իշխանության փայատերը։ Բայց սկզբում դա Նիկոլը փորձում էր թաքցնել, քանզի դըմփ–դըմփ–հո՛ւ–ն դեռ թարմ էր ու Նիկոլն ուզում էր պահել իր «հեղափոխական կուսությունը», ստերիլությունը։

Հետիշխանափոխական սկզբնական փուլում «Գռզոյին» առաջին պլան չբերելը Նիկոլի հերթական խաբեությունն էր, քանզի մեր հանրության ոչ պողոսական հատվածը շատ լավ տեսնում էր, որ «Գռզոն» ամբողջությամբ ներգրավված է իշխանական հարաբերություններում ու հանդիսանում է Նիկոլի բիզնես–գործընկերը՝ փող բերող մեքենան։

Իշխանության ու բիզնեսի տարանջատման մասին ճամարտակող Նիկոլը «Գռզոյի» հետ այնքան է սերտաճել, որ արդեն չի ուզում ու նաև չի կարող նրան չցցել ժողովրդի առաջ։

Ամբողջ կյանքում հարուստների դեմ գոռացող, աղքատությունը սրբացնող ու օլիգարխների դեմ պայքարի դրոշակակիր հանդիսացող Նիկոլն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին դնում է ցուցակում։ Սա արդեն «դասակարգային» դավաճանություն է։ Նիկոլը դավաճանում է իր «ոչխարներին», որոնց հավատացրել էր, թե, իբր, իշխանության գալուց հետո հարուստներից փողը խլելու է ու բաժանի աղքատներին։

Իրականությունն այն է, որ Նիկոլը «Գռզոյի» հետ մխրճվել է բիզնեսի տարբեր ոլորտների մեջ՝ բենզինից մինչև բիտում, բյուջեն մսխելուց մինչև գյուղատնտեսական ոլորտ։

Մի խոսքով, Նիկոլը դավաճան է ոչ միայն ազգային, այլ նաև «դասակարգային» հարցերում։ Դավաճանությունը և խաբեբայությունը նրա էությունն է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը