Քաղաքական

30.05.2021 23:22


Հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիության հետ կապված հարցերը. Ալիև

Հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիության հետ կապված հարցերը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի գլխավորած պատվիրակությանը:

«Պատերազմի ավարտից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր հանդես գալիս այս հարցին: Սակայն վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այդ հարցը քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»,-ասել է Ալիևը:

«Զանգեզուրի միջանցքը նոր կապ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը ձգվող երկաթուղու կառուցումը: Վստահ եմ, որ առաջիկա երկու կամ երկուսուկես տարում այդ երկաթուղին կշհագործվի: Նախիջևանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատվածը կկառուցվի: Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածը պետք է կառուցվի Հայաստանում: Այդպիսով նոր միջանցք կբացվի, և այդ կապը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ավելի ամուր կդառնա»,-նշել է ադրբեջանցի ղեկավարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը