Լրահոս

30.05.2021 11:09


4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 636-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5513-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 229 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 981, փաստացի բուժվողներինը՝ 4142: Մեկ օրում արվել է 2671 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 081 305 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը