Երևանում կայացավ ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը
Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երևանում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ հանդիպումը: Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ և ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից և միջազգային կազմակերպություններից:
Հանդիպման օրակարգում էին Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման և ընդլայնման, ՍԾՏՀ-ԵՄ համագործակցության խթանման, ինչպես նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների նվազեցման նպատակով համատեղ գործողությունների ձեռնարկման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Բացելով արտգործնախարարների խորհրդի նիստը' ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը ավելի լայն հնարավորություն կընձեռի անդամ-պետությունների միջև համագործակցության խթանմանը, տնտեսության բնագավառում տարածաշրջանային և միջազգային բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ՍԾՏՀ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ՍԾՏՀ-ում հայկական նախագահության ընթացքում անց են կացվել առավել քան 50 միջոցառումներ' նախարարական հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ և աշխատանքային խմբերի նիստեր:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի նախագահությունը բարձր է գնահատում տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիաների, ներառյալ' բարձր տեխնոլոգիաների, մանր և միջին ձեռներեցության, առողջապահության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում ակտիվ փոխգործակցության միջոցով արձանագրված արդյունքները:
Նախարար Նալբանդյանը նշեց նաև, որ Հայաստանի նախագահության առաջնայնությունների թվին էր դասվում նաև ՍՏԾՀ եւ միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը:
ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պավիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի գործունեությունը' որպես կազմակերպության նախագահող' նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ գործունեությունը ակտիվ էր և արդյունավետ:
Նախարարական նիստի արդյունքում որոշում ընդունվեց Իրանին և Հորդանանին ՍԾՏՀ կազմակերպության գործընկեր երկրի կարգավիճակ շնորհելու մասին:
Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց Հայաստանի ԱԳ նախարարի, Ադրբեջանի փոխարտգործնախարարի և ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն