Լրահոս

12.01.2011 17:43


«National Review». «ԱՄՆ–ը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ անտարբեր է»

Ամերիկացի վերլուծաբանը մեկնաբանել է ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը։

ԱՄՆ-ն անտարբերություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության նկատմամբ, ինչը թուլացնում է Վաշինգտոնի դիրքերը և կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Այս մասին «National Review» ամերիկյան ամսագրում գրում է Փենսիլվանիայի հետազոտական կենտրոններից մեկի փորձագետ Ստեֆան Բլանկը։

Ամերիկացի փորձագետը ներկայացրել է, թե հատկապես ինչով է այդ հակամարտությունը կարևոր ԱՄՆ ռազմավարական շահերի համար.

-Չխառնվելով այդ հարցին՝ Վաշինգթոնը ոչ միայն ամրապնդում է Մոսկվայից Հայաստանի կախվածությունը և հեռացումը Թուրքիայից ու Եվրոպայից, այլև խաթարում է այն հաջողությունը, որը գրանցում է Ադրբեջանը՝ ամրապնդելով Եվրոպայի դիրքերը էներգետիկայի ոլորտում։

 

Այս խորագրի վերջին նյութերը