Որտե՞ղ են մեր հատուկ նշանակության ջոկատայինները, կարմիր ու սև բերետավորները, խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների դեմ հանվող «չինական նինձյաները»․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել․ «Բա ո՞ւր է մեր «սպեցնազը»
Սիսիանի ու Վարդենիսի սամանամերձ շրջաններում եղած ձեռնամարտի հայտնի դեպքերից հետո մեր ուղեղային կենտրոնները որոշել են անցնել նոու հաուի՝ կամավորագրելով ձեռնամարտի արվեստին տիրապետող մարզիկների՝ բռնցքամարտիկների, ըմբիշների, սամբիստների, ձյուդոիստների․․․ Նպատակը սահմանագլխին թշնամական ուժերի համար պատժիչ գործողությունների անցկացնում է։
Գաղափարն առողջ է, և եթե երկրի պաշտպանությունը կարիք ունի լրացուցիչ ուժերի, քայլերը պիտի անհապաղ իրականացվեն։ Սակայն օրինական հարց է ծագում՝ իսկ որտեղ ե՞ն մեր հատուկ նշանակության ջոկատայինները, կարմիր ու սև բերետավորները, խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների դեմ հանվող «չինական նինձյաները», թե՞ սահմանի գլխին կանգնած, առանձին հատվածներում երկիր ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումները խաղաղություն բերող քիրվա են ու բարեկամ, իսկ երկրի իրական թշնամին հայրենիքը վաճառքի հանած կապիտուլյանտի դեմ բողոք ժողովուրդն է։
Խորագույն ողբերգություն է, որ երկրին պատուհասած այս աղետալի ժամանակներում մեր անվտանգության համար կոչված ուժերի գերխնդիր է հռչակվել ոչ թե հայրենիքի սահմանների պաշպանությունը, այլ մեկ մարդու անվտանգության ապահովումը, ում ունեցած «ժողովրդականության» ամենախոշոր ցուցիչը կառավարական մեկ մասնաշենքից մյուսը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնալն է»։