Ժիրայր Սեֆիլյան. «Իշխանությունը «քցեց» Լևոն Տեր–Պետրոսյանին»
–ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը համարել եմ ու համարում եմ խիստ վնասակար գործընթաց,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ ԺիրայրՍեֆիլյանը։
Նա ընդգծել է, որ այդ երկխոսության հետևանքով ժողովրդի մոտ հուսալքության մեծ ալիք է բարձրացել ու բարձրանալու է, եթե այդ ընթացքը շարունակվի։ Նա նշել է նաև, որ հուսահատության հայտարարություն լսվեց անգամ Լևոն Տեր–Պետրոսյանի շուրթերից, որ ՀՀ–ում այժմ իշխանափոխության ռեսուրս գոյություն չունի։
Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ ընթացող գործընթացներում հիմնական դերակատարն ու սցենարիստը հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է։ Նրա կարծիքով Սերժ Սարգսյանը երկխոսությունը նախաձեռնել է ընտրություններից 1,5 տարի առաջ՝ պարզ նպատակ ունենալով վերարտադրվելու և փոշիացնելու մոբիլիզացված ընդդիմադիր զանգվածը։
–Նա երկար ժամանակ հետևեց ընթացքին և հույս ուներ, որ 1,5 տարուց ընդդիմադիր ալիքը կմարի, ինչպես նախկինում է եղել։ Սակայն այդպես չեղավ։ Նա հասկացավ, որ այս վիճակով չի կարող գնալ խորհրդարանական ընտրությունների, ու մի հնարք պետք է մտածել այդ մոբիլիզացված ժողովրդի փոշիացումն իրականացնելու համար։ Շատ լավ հաշվելով ՀԱԿ առաջնորդի ատամները, իմանալով, որ նրանք, բացի ընտրություններից, պայաքարելու ուրիշ միջոց չգիտեն՝ մտածեց ու որոշեց երկխոսել ընդդիմության հետ,– նշել է Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը համոզված է, որ երբ ընդդիմությունը բացահայտ շփում սկսի իշխանությունների հետ (երկխոսել, գործակցել, նստել, ելնել, բարևել, միասին նկարահանվել), ապա այդ ամենը բացասական անդրադարձ կունենա ընդդիմության վրա։
Ինչ վերաբերում է ՀԱԿ–ի պատրաստակամությանը, իշխանությունների պատասխանին, Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ ՀԱԿ–ն իշխանությունների կողմից հստակ պատասխան է ստացել.
–Հայերեն չե՞ն հասկանում։ Հայերեն են խոսում այդ մարդիկ։ Գործընթացը շարունակվելու է այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը կամենա։ Ես վստահ եմ, որ գոյություն ունի միջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև, ով վստահեցրել է Լևոն Տեր–Պետրոսյանին՝ Դուք կազմեք Ձեր պատվիրակությունը, մենք էլ պատրաստ ենք կազմելու մերը։ Լևոնը վերջապես այդքան միամիտ չէ։ Նա վստահ էր, որ այդպես են անելու, բայց նա մոռացել է, որ սրանք «քցող են». փողոցային խաբելու, «քցելու» տարամաբանությունն է գերիշխում այս կլանում։ Ահավասիկ, բոլորդ ականատես եղաք առաջին «քցոցիին», սպասենք հաջորդներին։
Ժիրայր Սեֆիլյան. «Իշխանությունը «քցեց» Լևոն Տեր–Պետրոսյանին»
–ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը համարել եմ ու համարում եմ խիստ վնասակար գործընթաց,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am