Աղետի խորանարդ աստիճան. երբ «վարչապետը» երկրի անվտանգության սպառնալիք է
Բացահայտվեց, թե ինչպես է եղել, որ Արարատը հիմա սահմանի այն կողմում է, թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հասկանո՞ւմ եք, տարին բոլոր Արարատի գագաթը ձյունածածկ է, հետևաբար, ժամանակակից ուլտրապրոգրեսիվ գաղափարախոսությամբ, որ կոչվում է՝ «Նիկոլ-ապուշիզմ», մեզ պե՞տք է, որ այնտեղ զինվոր ունենանք:
Իսկ եթե լուրջ... Չնայած, որոշ դդմազգիների նման այդ ի՞նչ պիտի «ծխած» լինես, որ նիկոլ փաշինի ու նրա կապկաթութակների ասած ցնդաբանություններին լուրջ վերաբերվես: Այնուհանդերձ, անհնար է այդ տխմարություններն ընդհանրապես անտեսել: Ու պետք չէ անտեսել, քանի որ ժողովրդիս էյֆորիկ բռնկման ու բանականության խավարման հետևանքով, արդեն երեք տարի է, ինչ պետության ղեկին է ու որոշումներ է ընդունում մի անարժան, թափթփուկների և մանկուրտների մի, կներեք՝ «կուտոկ», որը, օրինակ համարում է, թե մեր ինչի՜ն է պետք զինվոր ու դիրք ունենալ սահմանային այս կամ այն բարձունքում, որը տարվա մեծ մասը ձնածածկ է:
Սա, հասկանալի է, նկատի ունեմ նիկոլ փաշինին, երեկ, օրինակ ասաց, թե ի՜նչ կարևոր է, թե որտեղով է անցնում սահմանը: Կամ՝ ձյունապատ բարձունքները անպաշտպան կարելի է թողնել, կամ՝ զինվորին իր իշխանության օրոք միրգ են մատակարարել, իսկ այ, առաջ անասնակեր էին տալիս...
Սկսենք վերջից: «Անասնակեր» արտահայտությունից հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր տղամարդիկ, որոնք 1994-2018 թվականներին, համարյա քառորդ դար տղամարդավարի ու աներեր, հաճախ նաև վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, պաշտպանել են Հայաստանի, Արցախի սահմաններն ու դիրքերը, սաստիկ զայրացել էին: Ու ճիշտ էին արել: Այդ ո՞վ չգիտե, որ բանակում «մենյու.ամ»-ի տռտռիկներով էլիտար ռեստորաններից խորոված-խաշլամա չեն հրամցրել: Հաճախ, այո, «կոշտ սնունդ» է եղել: Եվ ի՞նչ: Դա բանա՛կ է, այլ ոչ թե օրիորդական ճեմարան կամ նեժնի-մառոժնի տղուկների կլուբ:
Կամ, որ նիկոլ փաշինը «կլուբնիկ-կատլետ» բերեց բանակ, դրանից մարտունակությունը բարձրացա՞վ: Հիմա էլ են զինվորներին «կլուբնիկ» տալի՞ս, թե՞ միայն զինվորներին, ասենք՝ 6 սակրավորի, առանց կրակային ապահովման թողնելու, սեփական վերահսկողության տարածքում պարզապես գերի են տալիս թշնամուն ու.. հաջորդ իսկ օրը մոռանում դրա մասին:
Ձնածածկ բարձունքներում զինվոր չունենալու վերաբերյալ հերձվածողի ասածից մտերիմս էլ էր խիստ զայրացել: Մարդը, իր ծառայակից ընկերների հետ, 2000-ականների կեսերին, առանց կլուբնիկ-կատլետի, բայց անհրաժեշտ զենք-զինամթերքով, մարտական պատրաստությամբ և մարտական ոգով, 2 տարի պաշտպանել է Կապուտջուղի (3905) բարձունքին և ձնապատ լանջերին գտնվող մեր դիրքերն ու սահմանը: Պաշտպանել են պատվով, արդյունավետ, այնպես, որ թշնամին չի էլ հանդգնել գլուխը իր խրամատից հանել, իսկ եթե փորձել է «իրար գալ», տեղում պորտը տեղն են դրել: Դեռ չեմ խոսում Օմարում անցած 25 տարիներին ծառայած տղամարդկանց մասին:
Դա՛ է եղել մեր բանակը: Ու դա՛ է մեր բանակը: Որովհետև հրամանատարություն և գլխավոր հրամանատար է ունեցել, այլ ոչ թե հիմիկվա նման կապիտուլյանտ ու դավաճան, թիկունքից հարվածող ու տխմար հրամաններով զինվորներին թշնամու ուղիղ կրակի տակ մտցնող կլոունների հավաքածու:
Ու այդ արյունարբու կլոունների համար կարևոր չէ, թե սահմանը որտեղով է անցնում...
Չէ՛, սա աղետ չէ: Սա աղետի խորանարդ աստիճան է: Դժվար է այլ բնորոշում տալ, երբ «վարչապետը» գործնականում ամենից մեծ ու լուրջ սպառնալիքն է Հայաստանի Հանրապետության ոչ միայն անվտանգությանը, այլև ընդհանրապես՝ հետագա գոյությանը: Նման «վարչապետը» ոչ միայն ներկան է վերածել դժոխքի, այլև արդեն հարցականի տակ դրված ապագան է դարձնելու «զրոյական կետ», բացարձակ զրոյական:
Ոչնչությունը կարող է միայն ոչնչացնել, քանի դեռ իրեն չեն նստեցրել միակ արժանի աթոռին՝ մեղադրյալի՛ աթոռին:

Արմեն Հակոբյան