Լրահոս

29.05.2021 12:47


Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինս էլ գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինս էլ գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Գրիգոր Քոսակյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota-ն առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարույան փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են և փակել Toyota Camry-ի գազաբալոնի փականը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը