Լրահոս

29.05.2021 12:37


Արարատի մարզում բախվել են Արտաշատ թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսն ու օպելը, կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Արտաշատ թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսն ու օպելը, կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 16 տան դիմաց բախվել են «Opel» մակնիշի և «FAW» մակնիշի Երևան-Արտաշատ թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներից մեկի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 3-նը՝ միջին ծանրության։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը