Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից
Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Միջադեպը, որի հետևանքով Ադրբեջանի սամբոյի հավաքականը հեռացվել է մրցաշարից, ներկայացրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը.
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:
«Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 26-ից 29-ըԿիպրոսիԼիմասոլքաղաքումանցէկացվումՍամբոյիԵվրոպայիառաջնությունը:
Մայիսի 26-ինկայացել էպատանիներիառաջնությունը, 27-ին՝երիտասարդների: Մայիսի 28-ինմրցասպարեզըտրամադրվելէրտղամարդկանց, կանանցումարտականսամբոյիհավաքականներիներկայացուցիչներին:
Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից
Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Միջադեպը, որի հետևանքով Ադրբեջանի սամբոյի հավաքականը հեռացվել է մրցաշարից, ներկայացրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը.
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:
«Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
Մայիսի 26-ին կայացել է պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների: Մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին:
Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: