Աշխարհ

29.05.2021 11:55


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք

Մայիսի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 590 մարդ, մահացել է 12 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 342 880, այստեղից ապաքինվել է 325 016 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 739:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43 286 փորձարկում, այդ թվում 28 001-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 285-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.28% է, վերջին 14 օրվանը՝ 3.53%, վերջին 7 օրվանը՝ 2.97%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 134 602 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 565 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3826 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 693 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը