Քաղաքական

29.05.2021 09:58


Ալիևն ասել է, որ «մինչ հիմա չգիտի` որ անկյունում է Փաշինյանը ստորագրել կապիտուլյացիայի ակտը»

Ալիևն ասել է, որ «մինչ հիմա չգիտի` որ անկյունում է Փաշինյանը ստորագրել կապիտուլյացիայի ակտը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լեռնային Ղարաբաղի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ակնա (Աղդամ) քաղաք, որտեղ մի շարք հայտարարություններ է արել:

Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին` նա նշել է, որ պատերազմի ընթացքում առաջինը «ազատագրվել» է (չակերտները-Խմբ.) Ջրականի (Ջաբրայիլ) շրջանը:

«Այնուհետև Ֆիզուլին (Վարանդա), հետո Հադրութը, Մուրուվդաղը (Մռավի լեռնաշղթա), Սուղովուշանը (Մատաղիս), Զանգլեանը (Կովսական), Կուբաթլին (Սանասար)...Նոյեմբերի 10-ը Հայաստանի կապիտուլյացիայի օրն է... Մինչ հիմա չգիտեմ, թե որ անկյունում է Փաշինյանը ստորագրել այն»,-ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը