Լրահոս

28.05.2021 21:36


Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ (լուսանկար)

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ (լուսանկար)

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր՝ մայիսի 28-ին, Սպիտակ քաղաքում հանդիպել են քաղաքացիների և դաշինքի ակտիվի հետ։ Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շտաբային աշխատանքի համար և վստահեցրել, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա են, չեն մոլորվել, և իրենց թեկնածուն կատարելու է իր տված խոստումները։ «Հենց այնպես խոստումներ երբեք չեմ տալիս։ Միշտ մի բան էլ պակաս եմ խոստանում»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ներկաները հնչեցրել են հետհաշվարկի թիվը․ «Հաղթանակին մնացել է 23 օր»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղիկներ է խոնարհել Սպիտակ քաղաքում երկրաշարժի զոհերի հիշատակի հուշահամալիրում։

Այս խորագրի վերջին նյութերը