նիկոլի մարտավարությունը ակնհայտ է. ստի ու ագրեսիվ խոսքի հեղեղ, իրողությունների նենգափոխում
Չնայած լիովին կանխատեսելի էր, բայց զանազան վարչական շրջանների ղեկավարների զանգերով «բեման ենթարկված», հազիվ 10-20 հոգու հասնող «ակտիվների» հետ հանդիպումներում ուրվագծվեցին նիկոլ փաշինի քարոզարշավային մարտավարության հիմնական մոտեցումները:
Առաջին. բացարձակ ցինիզմ և անամոթություն, անպատկառություն: Այն աստիճան, որ լկտիաբար հայտարարի. «Մենք ամաչելու բան չունենք»: Եվ դա՝ «պայմանավորված պատերազմում» 5000, եթե ոչ ավելի զոհերի, ավելի քան 10000 վիրավորների ու հաշմվածների, այդպես էլ գաղտնի պահվող թվով՝ անհայտ կորածների, Արցախի 80 տոկոսը թշնամուն հանձնելու, կապիտուլյացիայի ու հենց երեկ՝ մայիսի 27-ին ևս 6 հայ զինվորի ադրբեջանին գերի թողնելու խորապատկերում (եթե մնացյալը այստեղ չկրկնենք):
Երկրորդ. նիկոլ փաշինը, առնվազն իր կաշին փրկելու խնդիր ունենալով, օգնության է կանչել բոլոր «չարումութ ուժերին», տվյալ պարագայում՝ վերջին 25 տարիների ընթացքում ինչպես իր, այնպես էլ այլոց հեղինակած ստերը, կաղապարված և շարունակ շրջանառած մերկապարանոց, անապացույց վարկաբեկիչ հորինվածքները («Մեղրիի միջանցք էին քննարկում», «Շուշին, Արցախը նախկիններն են տվել» և այլն և այլն):
Երրորդ. նիկոլ փաշինը, ինչպեսև բնորոշ է իրեն (դա իր «ձիուկն» է), գերազանցապես հիմնվում է ցանկացած իրադարձություն, եղելություն, երևույթ գլխիվայր շրջելու, իրողությունները նենգափոխելու և իր ադեպտների համար «վիրտուալ իրականություն» ձևավորելու մոտեցման վրա:
Այսօր նման բազմաթիվ նմուշներ դրսևորեց, օրինակ, որ հայտարարեց, թե ինքը պետականության համար է պայքարում, թե ինքն է ազգային-ազատագրական պայքար տանում և այլ անհեթեթություններ: Այդ գլխիվայր շրջած «իրականության մեջ» ինքը ոչ թե բանակն է կործանել, այլ տասնյակ հազարավոր զինվորների կյանք է փրկել, ինքը ոչ թե Արցախն է հանձնել, այլ պայքարում է Արցախի համար, ինքը ոչ թե կազմալուծել է պետական կառավարման համակարգը, այլ... ամրացրել: Ինքը ոչ թե գործակալ լինելու մեջ մեղադրվող է, այլ՝ մեղադրող, ինքը ոչ թե դավաճան և հողատու է, այլ դավաճանության և հողատվության համար մեղադրող... և այլն:
Չորրորդ. չնայած մյուս կետերում դա ևս դրսևորվում է, բայց թերևս արժե առանձին էլ ընդգծել այն մոտեցումը, երբ մի ստին հաջորդում է մեկ այլ սուտ, ապա այդ երկու-երեք ստերի հիման վրա արվում է ևս մեկ սուտ պնդում: Ըստ էության, որքան շատ սուտ, այնքան լավ՝ նիկոլ փաշինի համար: Գումարած՝ որքան անպատկառ է սուտը, այնքան շուտ ամբոխը դրան կհավատա «գեբելսյան մեթոդը»:
Հինգերորդ. իրականությունից շեղում, իրականության խլացում: Եթե հակիրճ, նիկոլ փաշինի կողմից կիրառվող մյուս «տեխնոլոգիական» մոտեցումը դա է, հիմնական գործիքները՝ աղմուկը, աղմկարարությունն ու անցյալի տենդենցիոզ «փորփրումը»: Դրա էֆեկտը հենց այսօրվա հանդիպումներում ու հանդիպումներով երևաց. իր ունկնդիրները, որքան էլ «բերման ենթարկված» (օրինակ, Արաբկիրի ՔՊ գրասենյակում), ոչինչ չհարցրեցին նրան երեկ գերի ընկած 6 հայ զինվորների մասին, ոչինչ չհարցրեցին նրա իսկ նշանակած ԱԳ նախարարի՝ սկանդալային հրաժարականի մասին, ոչ մի խոսք հազարավոր զոհերի մասին, ոչ մի խոսք իր հրահրած պատերազմի դաժան ու անողոք հետևանքների մասին: Փոխարենը, հաճույքով կլանում էին, ասենք, 1999-ի վերաբերյալ դուրս տված ստերը:
Ավելին, լրահոսում ևս «խեղդվեցին» առկա դաժան իրողությունների վերաբերյալ հարցադրումները, թեմաները՝ փոխարինվելով նիկոլ փաշինի ասածների վերաբերյալ արձագանքներով:
Վեցերորդ. «հակագովազդը նույնպես... գովազդ է»: Լրագրության դասընթաց ուսանած նիկոլ փաշինն անկասկած ծանոթ է այս քարոզչական հնարքին: Ըստ այնմ, կարևոր չէ, թե քո մասին ինչ են խոսում, կարևորը, որ քո անունը շրջանառվում է: Կարելի է ասել, որ նիկոլ փաշինը այս մոտեցումը ևս կիրառում է, մանավանդ, եթե հաշվի առնենք, թեկուզ այսօրվա հանդիպումներին հաջորդած անխուսափելիորեն բուռն և հայտնի «ողջույններով» առատորեն համեմված արձագանքները:
Հարկավ, կան այլ հնարքներ ևս, բայց եղածն էլ քիչ չէ:

Արմեն Հակոբյան