Նիկոլն առևտրի առարկա և կռվախնձոր է դարձնում Հայաստանը
Ադրբեջանցիների լկտի ու արգրեսիվ պահվածքից հետո Նիկոլ Փաշինյանը երկու բան է արել, որոնք պետք է չաներ, և չի արել մեկ բան, որը պետք է աներ:
Նիկոլի չարածը
Սկսենք չարածից:
Նա չի կատարել իր ուղիղ պարտականությունը՝ ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Արդյունքում՝ ադրբեջանցիները մտել են մեր տարածք, սպանել են հայ զինծառայողի, գերի վերցրել ինժեներական աշխատանքներ կատարող մեր մասնագետներին:
Նիկոլն այս ամենին պատասխանել է ... ոչինչ չանելով: Նա դասալիքի պես է իրեն պահում: Ու թռել: Ինչպես միշտ:
Նիկոլի արածը
Նիկոլը նիկոլություն է անում նաև պատերազմից հետո ու այս օրերին: Նա փորձում է սեփական մեղքն ու պատասխանատվությունը գցել այլոց «գրպանը»: Տվյալ դեպքում մեղավոր է նշանակել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, թե բա դիմել եմ, թող գան մեր սահմանները պաշտպանեն:
Նիկոլը, նիկոլական ուսապարկերն ու սորոսաթուրքական շրջանակները ագրեսիվ հակառուսական կամ որ նույնն է՝ պրոթուրքական քարոզ են տանում՝ անունը դնելով արևմտամետություն:
Հարց է առաջանում՝ եթե Հայաստանն ինքն իրեն չի պաշտպանում, ապա ինչպե՞ս է պատկերացնում, որ ուրիշները պետք է դա անեն: Եթե Նիկոլը միտումնավոր փլել է բանակը, ապա ինչո՞ւ պետք է այլոց բանակները գան ու պատերազմի մեջ մտնեն Ադրբեջանի հետ:
Ռուսաստանը այնքանով է խառնվում մեր տարածաշրջանում, որքանով որ իր կարմիր գծերն են հատվում: Օրինակ՝ եթե Նիկոլին մնար, ապա նա ամբողջ Արցախը կհանձներ թշնամուն: Ռուսները կանխեցին դա: Նիկոլն ուզում է, որ ինքը միայն աթոռը պահի, իսկ հայ-ադրբեջանական սահմանը պահեն ռուսները: Ու որպեսզի իր հանցավոր անգործությունը թաքցնի, Նիկոլը հակառուսական քարոզ է տանում ու հակառուսական մթնոլորտ ձևավորում, ինչը ՀՀ շահերին դեմ է:
Մյուս հակապետական քայլը, որ անում է Նիկոլը, Թուրքիայի նատոյական դաշնակիցներին ուղղված առաջարկն է, թե բա եկեք մեր սահմաններում կանգնեք: Դա փաստացի առևտրային առաջարկ է: Նիկոլն իր առաջարկով առևտրի առարկա ու կռվախնձոր է դարձնում Հայաստանը: Թե ինչպիսի հետևանքների դա կբերի, ունակ են հասկանալ անգամ ավարտված նիկոլականները: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանն անտեր է ու ով ուզում է, թող գա վերցնի:
Լուծումը մեկն է՝ իշխանափոխություն: Որին կհաջորդեն արժանապատիվ ու արդարացի խաղաղության հաստատումը, ներքին կյանքի կայունացումը, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը, տնտեսության գահավիժման կասեցումը:

Հայկ Ուսունց