Աշխարհ

28.05.2021 19:40


«Ինձ այնքան վատ էի զգում, որ դժվարանում էի նույնիսկ անկողնուցս վեր կենալ»․ Քիմ Քարդաշյանը պատմել է կորոնավիրուսով վարակվելու մասին

«Ինձ այնքան վատ էի զգում, որ դժվարանում էի նույնիսկ անկողնուցս վեր կենալ»․ Քիմ Քարդաշյանը պատմել է կորոնավիրուսով վարակվելու մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians իրապատում շոուի վերջին եթերաշրջանի հաղորդումներից մեկում հայտնել է, որ իրավաբանի որակավորման քննությունից օրեր առաջ կորոնավիրուսով է վարակվել, գրում է Independent-ը։

Քարդաշյանի խոսքով՝ 5-ամյա որդին՝ Սեյնթը, անցած տարվա վերջին կորոնավիրուսով էր վարակվել նախադպրոցական հաստատությունում, իսկ ինքը վարակվել էր որդուն խնամելիս։ Ընդ որում, հեռուստաաստղը հայտնել է, որ 2 շաբաթով դադարեցրել են իրապատում շոուի նկարահանումները։

«Մենք պետք է քննության նախաշեմին ամեն օր 12-ժամյա վերապատրաստման դասընթացներ անցկացնեինք, բայց ես ինձ այնքան վատ էի զգում և այնքան ծանր էի տանում կորոնավիրուսը, որ դժվարանում էի նույնիսկ անկողնուցս վեր կենալ»,-ասել է նա՝ նշելով, որ ունեցել է հազ, տենդ ու թուլություն։

Այնուհանդերձ, 40-ամյա Քարդաշյանը որոշել է թեստ հանձնել։

«Դա ամենադժվար բանն էր, որ ես երբևէ արել եմ։ Ես հաստատ գիտեմ, որ այս անգամ քննությանն ավելի լավ էի պատրաստ, քան նախորդ անգամ։ Եթե անցնեմ, հրաշք կլինի, որովհետև այն հանձնել եմ կորոնավիրուսով հիվանդ ժամանակ»,-ասել է հեռուստաաստղը, որն ավելի ուշ սոցցանցերում երկրպագուներին տեղեկացրել է, որ կրկին չի կարողացել իրավաբանի որակավորում ստանալու համար բավարար գնահատական ստանալ, սակայն «չի հուսահատվում և պատրաստվում է ևս մեկ անգամ հանձնել»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը