ՄԻԵԴ-ը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների գործով Հայաստանի դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Հայաստանի` Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ դիմումը, ինչի մասին ՏԱՍՍ գործակալության թղթակցին ասել են ստրասբուրգյան դատարանում
«Դատարան է ներկայացվել նման միջնորդություն, այն ներկայում քննվում է: Առայժմ մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել»,-ասել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԻԵԴ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Աղբյուրը՝ tert.am