Աշխարհ

28.05.2021 18:42


Վրաստանում բնակչության 21,3%-ը բացարձակ աղքատության շեմից ցածր է

Վրաստանում բնակչության 21,3%-ը բացարձակ աղքատության շեմից ցածր է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2020 թվականին Վրաստանում բնակչության 21,3 տոկոսը բացարձակ աղքատության շեմից ցածր է գտնվում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, անցյալ տարի գյուղական բնակավայրերում աղքատության շեմից ցածր պայմաններում բնակվող բնակչության տեսակարար կշիռը կազմել է 27,5 տոկոս, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 17,1 տոկոս:

Բացի այդ, ըստ Վրացստատի, 2020 թվականին բացարձակ աղքատության շեմից ցածր պայմաններում ապրող բնակչության մասնաբաժինը 2019-ի համեմատ աճել է 1,8 տոկոսով: 2019 թվականին Վրաստանի բնակչության 19,5 տոկոսն էր ապրում բացարձակ աղքատության շեմից ցածր:

Բացարձակ աղքատության մակարդակ է համարվում այն, թե քանի մարդ չունի կյանքի նվազագույն անհրաժեշտ պայմաններ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը