3753 մարմին անցել է դատաբժշկական փորձաքննություն, 48 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ կատարվել է 3753 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմինների և մասունքների դատաբժշկական փորձաքննություն, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մայիսի 25-ի դրությամբ չի հետազոտվել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմիններից և մասունքներից վերցված 48 փորձանմուշ, որը ներառված է վերը նշված 3753 թվի մեջ։
Նշենք, որ մայիսի 24-ի դրությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։