Քաղաքական

28.05.2021 14:46


Ինչո՞ւ Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացրեց

Ինչո՞ւ Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացրեց

@togarma301 տելեգրամ ալիքն է գրում.

«Որպեսզի բոլորն ամեն ինչ ճիշտ հասկանան.

• ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չաջակցեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրեց:

• ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը և ողջ գեներալիտետը չաջակցեց Փաշինյանի վարած քաղաքականությանը, բողոքի ձայն բարձրացրեց, Փաշինյանին մեղադրեց ապազգային որոշումների համար ու նրան անվանեց ազգային անվտանգությանը սպառնալիք:

Դրա արդյունքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանն աշխատանքից ազատվեցին, մնացածներին լռեցրին, իսկ Փաշինյանի գրպանային, այսպես կոչված, «հարսանիքային» գեներալներ Արտակ Դավթյանն ու Արշակ Կարապետյանը գլխավորեցին Գլխավոր շտաբը:

• ՀՀ նոր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը համաձայն չէ Փաշինյանի ու այն հայտարարության հետ, որը վերջինս պատրաստվում է ստորագրել:

Արա Այվազյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ վերջին 7 ամիսների բոլոր որոշումները կայացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի կամքով ու ցանկությամբ: Դրանք նա չի համաձայնեցնում որևէ մեկի հետ ու չի խորհրդակցում ոչ Գլխավոր շտաբի, և ոչ էլ կառավարության անդամների հետ:

Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չգիտի՝ ինչի հիման վրա ու ինչի մասին է եռակողմ հանդիպումների ժամանակ պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը ողջ հանրապետության անունից:

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն վերածել է իր սեփականության և օգտվելով քաղաքացիների լռությունից և ձեռնասուն, խամաճիկային Ազգային ժողովից՝ կայացնում է ցանկացած որոշում, որն իր շահերի համար անհրաժեշտ է համարում»:

Այս խորագրի վերջին նյութերը