Քաղաքական

28.05.2021 14:33


Հրաժարականների շքերթ. ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները հեռանում են

Հրաժարականների շքերթ. ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները հեռանում են

ԱԳ նախարարի հրաժարականից հետո հրաժարականի դիմումներ են գրել նաև ԱԳ փոխնախարարները, որը շուտով կհրապարակվի, հաղորդում է Armlur.am-ը:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է անվտանգության խորհրդի նիստին նման հայտարարությամբ հանդես չգալ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել ու ԱԳ-ի հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, որից հետո նախարարը հրաժարական է ներկայացրել:

ArmLur.am-ի տեղեկություններով ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո ևս հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որը կհրապարակվի առաջիկայում:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ հրաժարականների շքերթը շարունակվելու է. բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ ևս հրաժարականի դիմումներ են գրել: Նույն վիճակն է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:

Կայքի տեղեկություններով հրաժարականի դիմումները կառավարությունից խնդրել են դեռևս չհրապարակել, մինչևս իշխանությանը կհաջողվի հրաժարվածներին փոխարինողներ գտնել: Սա նշանակում է, որ պետական համակարգում կոլապս է ու անիշախանություն:

Այս խորագրի վերջին նյութերը