Լրահոս

28.05.2021 12:35


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Արցախում մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 51 թեստավորում։ Այսպիսով, Արցախում թեստավորման ընդհանուր թիվը հասել է 25 231-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 751 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 779 քաղաքացու հետազոտություն, որից 867-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում տնային պայմաններում:

Այս խորագրի վերջին նյութերը