Երեկ գերեվարված հայ զինծառայողներին տեղափոխել են Բաքու․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, և նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է:
Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երևանում և հետևել հետագա զարգացումներին:
Բայց ռուս խաղաղապահներին հրահանգված է չմիջամտել, քանի դեռ ընդհարումները տեղի են ունենում, այսպես կոչված, «վիճելի տարածքներում»։ Եվ ռուս-ադրբեջանական կողմերի ձեռքին առկա է քարտեզ, որի հիման վրա տեղի է ունենալու սահմանների դեմարկացիան»։