Լրահոս

28.05.2021 10:12


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց բախվել են BMW-ն, Hyundai-ը, Opel Vectra-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց բախվել են BMW-ն, Hyundai-ը, Opel Vectra-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան դիմաց՝ «Նովելլա Հոլլ»-ի մոտ բախվել են BMW 320 մակնիշի, Hyundai մակնիշի, Opel Vectra մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է, իսկ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը