Քաղաքական

28.05.2021 10:47


Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը «մաքրազարդում» է Սասուն Միքայելյանի կադրերից․ «Հրապարակ»

Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը «մաքրազարդում» է Սասուն Միքայելյանի կադրերից․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը մաքրազարդում է Սասուն Միքայելյանի կադրերից․ երեկ պաշտոնանկ արվեց մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը` Սասուն Միքայելյանի ընկերն ու կնոջ ազգականը։ Փաշինյանը կասկածներ ունի, որ Միքայելյանի հրահանգով վարչական ռեսուրսը կծառայեցվի ոչ թե իշխանությանը, այլ ուրիշ ուժերի համար։ Հիշեցնենք, որ օրերս Միքայելյանը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին, իսկ դրա իրական պատճառն այն է, որ նա նախ պահանջել է առաջին հնգյակում իր համար նախատեսված տեղում գրել ավագ որդու՝ Մեխակի անունը։ Բացի դա, ԵԿՄ-ականների մի մեծ ցանկ է ներկայացրել Փաշինյանին՝ պահանջելով նրանց ևս ընդգրկել ցուցակի անցողիկ հորիզոնականներում։

«Կամանդիրը» ծրագրել է ապագա խորհրդարանում իր կուրացիայի տակ գտնվող «երկրապահների» խումբ ունենալ, Փաշինյանը մերժել է առաջարկը, որին հաջորդեց ընտրապայքարից դուրս գալու մասին Միքայելյանի հայտարարությունը։ Ավելի մտերիմների մոտ նա սպառնացել է՝ որ եթե Կոտայքում ինքը չաշխատի, կտեսնի, թե իշխանությունն ինչքան ձայն կստանա։ Հենց այդ պատճառով էլ նոր մարզպետ նշանակվեց նախկին ԿԳԲ-շնիկ, որ ընտրություններից առաջ հին ու բարի մեթոդներով մարզն իր ձեռքը հավաքի։ Եվ դա կսկսի մարզպետարանից՝ հեռացնելով Սասուն Միքայելյանի ազգուտակին։

Հիշեցնենք, որ Միքայելյանի դուստրը մարզպետի օգնականն է, փեսան՝ փոխմարզպետը, վարչության պետերի և աշխատակազմի մեծ մասը ևս սասունականներ են։ Բայց ժամանակը կարճ է՝ կհասցնի՞ նոր մարզպետը մարզում մթնոլորտ փոխել»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը