«Արա՛ տունս ընդե ա». Փաշինյանի այցի պատճառով գյուղացիները չեն կարողանում անգամ տուն գնալ (տեսանյութ)
Չնայած նրան, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ մայիսի 28-ի կապակցությամբ Սարդարապատ տանող ճանապարհը և մուտքը քաղաքացիների համար փակ է լինելու ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, սակայն Ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, ծառայողներ ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության` Պետական պահպանության ծառայության ծառայողներ ժամը 07։00-ից փակ են պահում Սարդարապատի մուտքը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև լրագրողների համար։ Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը։
168.am-ի լրագրողները դիմել են ՄԻՊ գրասենյակ՝ հայտնելով, որ խոչընդոտվում է իրենց աշխատանքը և հայտարարության մեջ լրագրողների աշխատանքի սահմանափակման մասին ոչինչ ասված չի եղել։

Աղբյուրը՝ tert.am