Լրահոս

27.05.2021 18:19


Ադրբեջանական բեռնատարը պայթել է Հայաստանի տարածքում

Ադրբեջանական բեռնատարը պայթել է Հայաստանի տարածքում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են զինվորական բեռնատարի պայթյունի և կորուստների մասին։

Նշվում է «Քելբաջարի շրջանի ադրբեջանական Յուխարը Այրըմ գյուղի ուղղությամբ մատակարարման երթուղու մատույցներում» տեղի ունեցած պայթյունի մասին։

Ըստ լրատվամիջոցների՝ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա՝ «ադրբեջանական դիրքեր իրականացվող մատակարարման ճանապարհին»: Հրապարակվել են լուսանկարներ։

Ադրբեջանական ԶՈՒ-ն կորուստներ է ունեցել, կան վիրավորներ: Թիվ չի նշվել։

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները, խեղաթյուրելով իրողությունները, միջադեպը բարդել են հայկական կողմի վրա՝ իրավիճակը ներկայացնելով որպես հայկական կողմի ներխուժում ադրբեջանական տարածք։ Եվ հենց դրանով էլ պայմանավորել է 6 հայ զինծառայողների գերեվարումը՝ հայկական կողմին մեղադրելով դիվերսիայի, ադրբեջանական տարածք ներխուժելու և այն ականպատելու մեջ։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել ադրբեջանական կողմից տարածած տեղեկություններին՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Պայթեցված բեռնատարի գտնվելու վայրի աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ բեռնատարը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի մոտակա դիրքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը