Լրահոս

27.05.2021 16:28


Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus-ն ու «06»-ը, «06»-ը վերածվել է մետաղե ջարդոնի, Lexus-ն էլ հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus-ն ու «06»-ը, «06»-ը վերածվել է մետաղե ջարդոնի, Lexus-ն էլ հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ-ին բախվել են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սերոբ Մանուկյանի վարած Lexus մակնիշի և Ծովազարդ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Սասուն Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը