ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երևանում հանդիպեցին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։
Նախագահ Քոչարյանը հիշեցրեց հետհաշվարկի մասին՝ նշելով, որ այս իշխանությանը մնացել է 24 օր։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։ «Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար»,-ասաց նախագահ Քոչարյանը։
Վահե Հակոբյանն ընդգծեց, որ հայ զնիվորներին գերեվարելու այսօրվա տխուր լուրը ևս մեկ անգամ փաստում է, թե ուր է տանում մեզ այս իշխանությունը։ «Անհրաժեշտ է արագ արձագանքել բոլոր իրավիճակներին, մանավանդ որ գյուղական համայնքներում ոչ բոլոր լրատվամիջոցներն են հասանելի»,-եզրափակեց Հակոբյանը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ սահմանների անվտանգության և ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ