Քաղաքական

27.05.2021 13:32


«Զոհերի մասին դուք մտածեք». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (տեսանյութ)

«Զոհերի մասին դուք մտածեք». Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (տեսանյութ)

Yerkir.am-ի լրագրողը երեկ Երևանի ռեստորաններից մեկում երեկոն վայելող Ալեն Սիմոնյանին ու DJ Էդոյին հարց է ուղղել՝ սահմանների լարվածության ու զոհի առկայության ֆոնին ի՞նչ սրտով են ռեստորան այցելում:

Ալեն Սիմոնյանն ասել է, որ զոհերի մասին լրագրողն ինքը մտածի, իսկ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին դրսում մտահոգվի:

Այնուհետ նա կոպտել է լրագրողին, ռեստորանի աշխատակիցների միջոցով փորձել է դուրս հրավիրել, իսկ նրա վարորդ-ախռանիկ Համոն հրմշտել է լրագրողին:

Աղբյուրը՝ mediaport

Այս խորագրի վերջին նյութերը