ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա
ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի անդամ գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։
«Ավելի քան 70 անհետ կորածի հարազատ էլ հրաժարվում է ԴՆԹ թեստ հանձնել»,-ասել է գնդապետը։
Նա տեղեկացրել է, որ 2020-ի նոյեմբերից` անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի կազմավորման պահից, 1694 զինծառայողի և կամավորի հարազատներից դիմումներ են ստացվել։ Յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են անձնական գործեր։
«Յոթ ամիսների ընթացքում ՊՆ-ի, հարազատների և ռուսական կողմի ջանքերով հայտնաբերվել է 1270 աճյուն։ Նաև ցանկից որոշ զինծառայողներ և կամավորներ հաստատվել են գերեվարվածների ցանկում»,-ասել է նա։
Մարտիրոսյանի խոսքով` անհայտ կորածների հարազատների առաջարկով հայկական կողմը դիմել է ռուսական կողմին` որոնման աշխատանքներին ներգրավելու աճյուններ որոնող հատուկ վարժեցված շների։
Նշենք, որ զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am