Քաղաքական

27.05.2021 11:52


Հրաման կա՞ ադրբեջանցիներին գերի չվերցնել. Սյունիքի մարզպետը խնդրում է բանակին ուղղել հարցը (Տեսանյութ)

Հրաման կա՞ ադրբեջանցիներին գերի չվերցնել. Սյունիքի մարզպետը խնդրում է բանակին ուղղել հարցը (Տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում է՝ իրավիճակը Սյունիքում «ոնց գիտենք, այդպես է»։

«Եկել են, պետական սահմանը խախտել են, նստած են իրենց նշված տեղերում»,-կառավարությունում լրագրողներին ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին մարզում ադրբեջանցիների թիվը հասնում է 100-ի։

Դիտարկմանը, թե նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր՝ 1000-ի է հասնում ադրբեջանցիների թիվը, Պողոսյանն արձագանքեց. «Երևի ինքը տարբեր տեղեր գիտի, ես չեմ իմանում»։

Հարցին՝ հրաման կա՞ գերի չվերցնել ադրբեջանցիներին՝ Սյունիքի մարզպետը խնդրեց հարցն ուղղել բանակին։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը