5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 409-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5495-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 308 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 265, փաստացի բուժվողներինը՝ 4649: Մեկ օրում արվել է 3503 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 072 615 թեստ: