Որպես հայ՝ ամաչում եմ, որ այս վիճակում ենք․ թշնամին հանգիստ մեր գյուղ է մտնում․ Կուտական գյուղի բնակիչ (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում բնակիչների մտահոգությունը թշնամու ներկայությունն է՝ դիմացի սարերում։Tert.am–ի հետ զրույցում բնակիչները պատմում են իրենց կյանքի, վախերի ու անհանգստության մասին։ Գյուղի տղամարդիկ պնդում են՝ իրենք պատրաստ են անցնել ինքնապաշտպանության ու գյուղը պահել սեփական ուժերով, միայն թե ղեկավարությունն օգնի իրենց։
«Որպես հայ՝ ամաչում եմ, որ այս վիճակում ենք։ Այս պատերազմից հետո էլ ինձ շատ վատ եմ զգում, որովհետև պարտված ենք։ Շատ վատ վիճակում ենք, շատ դժգոհ եմ իշխանություններից։ Թշնամին մեր գյուղ էլ է մտնում։ Մի հոգով, երկու հոգով գալիս են, շրջում, գնում։ Մեր ջրերի ակունքներն էլ իրենց մոտ է հիմա․ եթե ուզեն, կարող են 15 րոպեում ամբողջ գյուղը վերացնել»,–Tert.am–ի հետ զրույցում պատմում է գյուղի բնակիչը։
Գյուղում երեխաներին բակում խաղալ թույլատրվում է միայն ծնողների ներկայությամբ․ միայնակ վախենում են։
Որպես հայ՝ ամաչում եմ, որ այս վիճակում ենք․ թշնամին հանգիստ մեր գյուղ է մտնում․ Կուտական գյուղի բնակիչ (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում բնակիչների մտահոգությունը թշնամու ներկայությունն է՝ դիմացի սարերում։ Tert.am–ի հետ զրույցում բնակիչները պատմում են իրենց կյանքի, վախերի ու անհանգստության մասին։ Գյուղի տղամարդիկ պնդում են՝ իրենք պատրաստ են անցնել ինքնապաշտպանության ու գյուղը պահել սեփական ուժերով, միայն թե ղեկավարությունն օգնի իրենց։
«Որպես հայ՝ ամաչում եմ, որ այս վիճակում ենք։ Այս պատերազմից հետո էլ ինձ շատ վատ եմ զգում, որովհետև պարտված ենք։ Շատ վատ վիճակում ենք, շատ դժգոհ եմ իշխանություններից։ Թշնամին մեր գյուղ էլ է մտնում։ Մի հոգով, երկու հոգով գալիս են, շրջում, գնում։ Մեր ջրերի ակունքներն էլ իրենց մոտ է հիմա․ եթե ուզեն, կարող են 15 րոպեում ամբողջ գյուղը վերացնել»,–Tert.am–ի հետ զրույցում պատմում է գյուղի բնակիչը։
Գյուղում երեխաներին բակում խաղալ թույլատրվում է միայն ծնողների ներկայությամբ․ միայնակ վախենում են։
Մանրամասները՝ տեսանյութում։