Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոն և վարչապետ Մոկտար Ուանը, որոնք զինվորականների կողմից երկու օր առաջ ձերբակալվել էին, հրաժարական են տվել և լքել են պաշտոնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Մալիի փոխնախագահի խորհրդական Բաբա Սիսեն հայտարարել է, որ նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել դատավորի ներկայությամբ: Սիսեն տեղեկացրել է, որ երկրում է միջազգային միջնորդական առաքելությունը, ընթանում են բանակցություններ Նդաոյի և Ուանի ազատ արձակման, ինչպես նաև նոր կառավարություն ձևավորելու ուղղությամբ:
Մալիի նախագահն ու վարչապետը զինվորականների խմբի կողմից ձերբակալվել էին մայիսի 24-ին: Երկրում ռազմական հեղաշրջում էր եղել 2020 թվականի օգոստոսին:
Մալիի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել