Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կազմակերպության մասին ընդունվել են ի գիտություն. ՀԱՊԿ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի վերաբերյալ ընդունվել են ի գիտություն, խորհրդակցությունների անցկացման աշխատանքները շարունակվում են, հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր ԶայնետդինովըՌԻԱ Նովոստիին։
«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն։ Աշխատանքը շարունակվում է Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականին համապատասխան»,-հայտարարել է Զայնետդինովը:
Զայնետդինովը հիշեցրել է նաև, որ մայիսի 25-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է շտապ միջոցներ, առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանազատման ու սահմանազատման անցկացում պետական սահմանի տվյալ հատվածում:
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այդ խնդիրը: Բացի այդ, նա հայտնել է, որ Հայաստանին չի բավարարում Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման վերաբերյալ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը և հավելել է, որ կազմակերպությունն այդ առնչությամբ հրապարակային հստակ դիրքորոշում չի հայտնել:
Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ խնդրելով անհապաղ գործի դնել արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմ ՝ համակարգելու ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու Սյունիքում առաջացած անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիքի վերացման համար: Ռահմոնը հանձնարարել է համապատասխան խորհրդակցություններ անցկացնել։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կազմակերպության մասին ընդունվել են ի գիտություն. ՀԱՊԿ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի վերաբերյալ ընդունվել են ի գիտություն, խորհրդակցությունների անցկացման աշխատանքները շարունակվում են, հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ՌԻԱ Նովոստիին։
Զայնետդինովը հիշեցրել է նաև, որ մայիսի 25-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է շտապ միջոցներ, առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանազատման ու սահմանազատման անցկացում պետական սահմանի տվյալ հատվածում:
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այդ խնդիրը: Բացի այդ, նա հայտնել է, որ Հայաստանին չի բավարարում Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման վերաբերյալ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը և հավելել է, որ կազմակերպությունն այդ առնչությամբ հրապարակային հստակ դիրքորոշում չի հայտնել:
Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ խնդրելով անհապաղ գործի դնել արտակարգ խորհրդակցությունների մեխանիզմ ՝ համակարգելու ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու Սյունիքում առաջացած անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիքի վերացման համար: Ռահմոնը հանձնարարել է համապատասխան խորհրդակցություններ անցկացնել։
Աղբյուրը՝ armeniasputnik.am