Քաղաքական

26.05.2021 19:59


Փաշինյանը իր ծննդյան օրը կնշի Փարիզում

Փաշինյանը իր ծննդյան օրը կնշի Փարիզում

Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Ֆրանսիայի հանրապետություն՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով:

Հունիսի 1-ին վարչապետի ուղևորությունը՝ դեպի Փարիզ, մասնավոր այցով կլինի, Yerevan.Today-ի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Մակրոնն է անձամբ հրավիրել նրան՝ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով:

Կձևակերպվի՞ արձակուրդ, թե՞, այդուհանդերձ, վարչապետի պաշտոնակատարը կթաքցնի այցի իրական նպատակը ու կառավարական փաստաթղթերում այցը կհիմնավորի «աշխատանքային այցով», պարզ կդառնա առաջիկայում: Բայց առավել ուշագրավը այս պարագայում Փաշինյանի տոնական տրամադրությունն է՝ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվող սարսափելիի ֆոնին, առավել ևս՝ որ երկրում նաև բուռն քաղաքական, ընտրական պրոցեսներ են ընթանում:

Մեր ինֆորմացիան հաստատելու համար դիմեցինք Կառավարության լրատվական ծառայությանը, նաև պարզելու, թե քանի օրով է նախատեսվում այցը Փարիզ և ինչ հիմնավորմամբ, սակայն լրատվականից մեզ հերթապահ նախադասությամբ արձագանքեցին՝ չհերքելով լուրը․ «Բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին պատշաճ տեղեկացվում է, այնպես որ հետևեք մեր հաղորդագրություններին»:

Այս խորագրի վերջին նյութերը