Լրահոս

26.05.2021 18:04


Սլավմեդ ԲԿ Աչքի միկրովիրաբուժության կենտրոնը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Սլավմեդ ԲԿ Աչքի միկրովիրաբուժության կենտրոնը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Շտապում ենք տեղեկացնել Ձեզ, որ Սլավմեդ Աչքի Միկրովիրաբուժության Կենտրոնը, հավատարիմ մնալով իր որդեգրած գաղափարներին, շարունակում է իրականացնել բարձրակարգ բուժծառայություններ։ Կենտրոնը իր մեկ տարվա գոյության ընթացքում հասցրել է ճանաչվել, սիրվել և կյանքի է կոչել բազմաթիվ նախագծեր։Լինելով մասնավոր կենտրոն և չունենալով պետական աջակցություն՝ կազմակերպել է անվճար բուժզննումներ թոշակառուների և սոց. անապահով խավի համար։ Պատերազմի և հետպատերազմյան շրջանում էլ տրամադրել է բացառապես անվճար բուժսպասարկում պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։ Դրա վկայությունն է Ձեր կողմից հղված բազմաթիվ բանավոր և գրավոր ջերմ ու շնորհակալ խոսքերը։

Կենտրոնը լինելով միջազգային ստանդարտներին համապատասխան, ունենալով արդի գերժամանակակից սարքավորումներ,որակյալ և նվիրյալ բուժանձնակազմ՝ այսօր էլ կանգնած է նոր մարտահրավերների առջև։ Անկախ սոցցանցերում հայտնված միտումնավոր, աղավաղված, իրականությանը չհամապատասխանող նյութերից, Սլավմեդ ԲԿ-ն շարունակում է իր բնականոն մարդանվեր, հայրենանվեր ու ազգանվեր գործունեությունը։

Մեծ սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսին Սլավմեդ Աչքի Միկրովիրաբուժության Կենտրոնը կհամալրվի նորագույն, աշխարհի առաջատար Baush & Lomb ֆիրմայի արտադրության ֆեմտոլազերային սարքավորմամբ։ Այն կլինի առաջինը և միակը ՀՀ-ում։ Կկատարվեն այնպիսի լազերային գերճշգրիտ վիրահատություններ, ինչպիսիք են ֆեմտոլազերային կատարակտայի, ֆեմտո կերատոպլաստիկայի,կերառինգերի, ինչպես նաև աստիգմատիզմի, հեռատեսության, կարճատեսության լազերային շտկման և այլ վիրահատությունները։

Մեր դռները միշտ բաց են Ձեզ համար։

Սլավմեդ բժշկական կենտրոնի Աչքի միկրովիրաբուժության կենտրոն

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը