Լրահոս

26.05.2021 17:20


Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել

Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել

Ապարան քաղաքի «Գնթունիք» ՍՊԸ-ի ծխահեռացման համակարգում այսօր՝ մայիսի 26–ին, ժամը 11։01-ին հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:24-ին, մարվել` 12:01-ին: Այրվել են կախովի առաստաղը (մոտ 100 քմ), էլեկտրական լարեր (մոտ 60 գմ) եւ վնասվել է օդափոխման համակարգի խողովակը (մոտ 10 գմ)։

Այս խորագրի վերջին նյութերը