Քաղաքական

26.05.2021 16:55


Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ (լուսանկար)

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ (լուսանկար)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ

Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, և մենք չգիտենք, թե ում պետք է դիմել։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 26-ին։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։ «Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,-ասաց երկրորդ նախագահը։

Նա նշեց, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։ «Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,-ֆերմերներին խոստացավ Ռոբերտ Քոչարյանը։

3

Այս խորագրի վերջին նյութերը