Nissan-ի 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի, տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել է փախուստի։
Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Որոշ ժամանակ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սերգեյ Սարդարյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, Nissan-ն էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։